
Գյումրիում կայացել է ՀՀ և ՌԴ զինված ուժերի զինծառայողների համատեղ շքերթ

Գյումրիում մայիսի 9-ին Հայրենական պատերազմի մասնակիցների եղբայրական գերեզմանի մոտ հոգեհանգստի կարգ մատուցվեց՝ ի հիշատակ զոհված զինվորների, որին հաջորդեց պսակների զետեղման արարողությունը։ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին և ծաղկեպսակ դրեցին Անմար կրակի մոտ:
Տեղի ունեցավ ՀՀ և ՌԴ զինված ուժերի զինծառայողների համատեղ շքերթը: «Այսօրվա համար մաղթանքս միայն մեկն է ՝ խաղաղ երկինք: Այ երկինքը, որի արժանացել եք մեր պապերի շնորհիվ: Այս օրը առողջություն եմ մաղթում այն վետերաններին, ովքեր մասնակցել են Մեծ Հայրենականին, նաև թիկունքում են եղել՝ օգնելով հաղթանակի կերտմանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը:
Օրվա խորհրդով պայմանավորված՝ միջոցառումներ են նախատեսված նաև Գյումրու կենտրոնական զբոսայգում։