
Զվերևը դուրս թողեց Նադալին Մադրիդի Մաստերս մրցաշարից

Իսպանացի թենիսիտ Ռաֆայել Նադալը դուրս մնաց Մադրիդի Մաստեր մրցաշարից: Masters 1000 մրցաշարի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Նադալի մրցակիցը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն էր: 1 ժամ 45 րոպե ձգված մրցախաղում Զվերևը հաղթեց երկու սեթերից հետո` 4:6, 4:6 հաշվով: Կիսաեզրափակիչում գերմանացու մրցակիցը Ավստրիայից Դոմինիկ Տիմն է:
Մադրիդի Masters 1000 մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 2,5 միլիոն եվրո: Գրունտի վրա անցկացվող այս մրցաշարի մասնակցում են 56 թենիսիստներ: Այն կեզրափակվի մայիսի 9-ին: