
Ուկրաինայում զինվորականները 2 ԱԹՍ են խոցել

Ուկրաինայում մայիսի սկզբից ի վեր խոցվել է 2 անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը արտադրված է Ռուսաստանի Դաշնությունում:
Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, այս մասին հայտնել են «Միացյալ ուժերի գործողության» շտաբի ֆեյսբուքյան էջում:
«Մայիսի 3-ին, Նովոլուգանսկից ոչ հեռու, զինվորականները խոցել են անօդաչու թռչող սարք: Դրանում եղել են ռուսական արտադրության բաղադրիչներ։ Մայիսի 6-ին, Գրանիտնովոյի մերձակայքում, թիրախավորվել է Տախիոն տիպի անօդաչու թռչող սարք, որն արտադրված է Ռուսաստանում ԱԹՍ-ներ արտադրող «Իժմաշ» ՍՊԸ-ի կողմից։ Այն գտնվում է ՌԴ ցամաքային զորքերի սպառազինության մեջ: