
Արցախի Ասկերանի տարածքով հոսող գետի մեջ մեքենա է կողաշրջվել. տուժածների վիճակը բավարար է

Արցախի Ասկերան քաղաքի տարածքով հոսող գետի մեջ մեքենա է կողաշրջվել: Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության «Ֆեյսբուք»-ի էջը:
«Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել Ասկերանի ՇԱԻ բաժնի փրկարարները: Պարզվել է, որ քաղաքային մարզադաշտից դեպի հարակից այգիներ տանող՝ գետամիջով անցնող ճանապարհին, Ասկերան քաղաքի 21-ամյա բնակիչ Ա.Մ.-ն իր վարած «Mitsubishi montero» մեքենայով դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել գետի մեջ: Մեքենայի մեջ է եղել նաև նրա 70-ամյա տատիկ՝ Շ.Գ.-ն»,- ասված է գրառման մեջ:
Փրկարարները հատուկ տեխնիկական միջոցներով մեքենայից հանել են քաղաքացիներին՝ ցուցաբերել առաջին օգնություն: Նրանց առողջական վիճակը բավարար է: