Մեծ Բրիտանիայում պահպանողականները Հարթլփուլում նշանակալի հաղթանակ են տարել լեյբորիստների նկատմամբ
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը հաղթանակ է տարել Հարթլփուլ քաղաքում տեղի ունեցած լրացուցիչ ընտրություններում, որը 1970-ական թվականներից խորհրդարանում անփոփոխ կերպով ներկայացրել են լեյբորիստները: Այդ մասին հաղորդել է Sky News-ը։
Պահպանողական Ջիլ Մորթիմերը կդառնա Հարթլփուլից բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի նոր անդամը: Նա լեյբորիստներից թեկնածու Պոլ Ուիլյամսին գերազանել է 6940 ձայնով (90 հազար բնակչության դեպքում) եւ, այդպիսով, անվերապահ հաղթանակ բերել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին: Պահպանողական կուսակցության նախագահ Ամանդա Միլինգը ողջունել է քվեարկության արդյունքները, նշելով, որ սա «պատմական արդյունք» է: Բրիտանական ԶԼՄ-ները սեւեռուն ուշադրություն են դարձնում Հարթլփուլում գրանցած արդյունքներին, որովհետեւ դրանք թույլ են տալիս պատկերացում ստանալ ընդհանուր առմամբ երկրում քաղաքական ուժերի ներկայիս դասավորության մասին:
Երկրի վարչապետը՝ պահպանողական Բորիս Ջոնսոնը, վերջին ամիսներին մեծ ժողովրդականություն է վայելում, մասնավորապես, COVID-19-ի դեմ բնակչության արագ պատվաստման շնորհիվ. Մեծ Բրիտանիայում այդ գործընթացն իրականացվում է ավելի արագ ձեւով, քան, օրինակ, ԵՄ-ում: Բացի այդ, կարծում են, որ հենց Բորիս Ջոնսոնի օրոք են պահպանողականներն սկսել հաճախակի հաղթանակներ տանել տեղական ընտրություններում, որոնք համարվել են լեյբորիստների հայրենակալվածքը: Նման տեղերից մեկը Հարթլփուլն է: Խորհրդարանում այդ քաղաքը ներկայացվել է 1970-ական թվականներից, եւ մինչեւ այժմ պահպանողականները շանս չեն ունեցել լեյբորիստներին պայքար պարտադրել այդ քաղաքում: Բացի այդ, մայիսի 7-ի առավոտյան Մեծ Բրիտանիան տարածաշրջանային ընտրություններում սկսել է ձայների հաշվումը՝ ամենամեծ քանակությամբ ձայները 2019 թվականի համընդհանուր ընտրությունների ժամանակներից: Ուելսի խորհրդարանի ընտրությունների արդյունքները պետք է ստանան այդ նույն օրն ավելի ուշ: Շոտլանդիայում ձայների հաշվումը կսկսվի մայիսի 7-ին, բայց վերջնական արդյունքն սպասում են ստանալ մայիսի 9-ին: Ձայների հաշվումն Անգլիայում առանձին կոմսություններում տեղի կունենա մայիսի 7-ի առավոտյան, մյուսներում՝ հանգստյան օրերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: