
Միխայիլ Բաղդասարովին կթաղեն մայիսի 11-ին Տրոյեկուրովսկոյե գերեզմանոցում

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, վայրի կենդանիներ վարժեցնող Միխայիլ Բաղդասարովին կթաղեն մայիսի 11-ին Մոսկվայում՝ Տրոյեկուրովսկոյե գերեզմանոցի ավեստի գործիչների ծառուղում: Մայիսի 7-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է մշակույթի ոլորտի մի աղբյուր:
«Միխայիլ Բաղդասարովին կթաեն Տրոյեկուրովսկոյե գերեզմանոցում, արվեստի գործիչների ծառուղում: Հուղարկավորությունը պլանավորվում է երեքշաբթի օրը՝ մայիսի 11-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ «Ռոսգոսցիրկի» մամուլի քարտուղար Տատյանա Սոլոմինիան ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Բաղդասարովը մահացել է մայիսի 4-ին Մոսկվայի հիվանդանոցում կորոնավիրուսի հետեւանքներից, նա 75 տարեկան 1ր: Միխայլ Բաղդասարովը ծնվել է 1945 թվականի մայիսի 23-ին Բաքվում: Հռչակ է ձեռք բերել որպես «Վագրեր-շոու» ատրակցիոնի ստեղծող եւ ղեկավար: