«Բարսան» և Ագուերոն նախնական բանակցություններ են վարել
«Բարսելոնան» սկսել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի տրանսֆերի աշխատանքները:
Բլաուգրանան նախնական բանակցություններ է վարել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ ամռանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելու վերաբերյալ, հայտնում է Sky Sports-ը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ պայմանագրի ավարտին 32-ամյա արգենտինացին կհեռանա անգլիական ակումբից:
Այս մրցաշրջանում Ագուերոն Պրեմիեր լիգայում վնասվածքների պատճառով ընդամենը 10 հանդիպում է անցկացրել:
Սերխիո Ագուերոն պատրաստ է աշխատավարձի կրճատման՝ այս ամռանը «Բարսելոնայում» Լիոնել Մեսսիի հետ վերամիավորվելու համար, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Սիրարփի Աղաբաբյան