
Մխիթարյանը հրաժարվում է «Ռոմայի» հետ պայմանագրի երկարաձգումից` Մոուրինյոյի պատճառով

Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Ռոմայից»:
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, հայ ֆուտբոլիստը կարող է հրաժարվել ամռանն ավարտվող պայմանագրի երկարաձգումից` հաջորդ մրցաշրջանից Ժոզե Մոուրինյոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու պատճառով:
Մոուրինյոն և Մխիթարյանը միասին աշխատել են «Մանչեսթեր Յունայթեդում», և նրանց միջև եղած կոնֆլիկտը հանգեցրել է կիսապաշտպանի տեղափոխմանն «Արսենալ»:
Սիրարփի Աղաբաբյան