Նեյմարը դադարեցրել է պայմանագրի բանակցությունները ՊՍԺ-ի հետ
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ «Բարսելոնա»:
Բրազիլացին դադարեցրել է փարիզցիների հետ բանակցությունները նոր պայմանագրի շուրջ և ցանկանում է իմանալ, թե ինչ մտադրություններ ունի «Բարսելոնան», գրում է Mundo Deportivo-ն՝ L’Équipe-ի հղումով:
Նեյմարի որոշման վրա ազդել է այն փաստը, որ կապտանռնագույնների հարձակվող Լիոնել Մեսսին շատ մոտ է «Բարսելոնայում» մնալուն: Բրազիլացին չի թաքցնում, որ ցանկանում է կրկին խաղալ Լեոյի կողքին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի նախագահը «Բարսելոնային» խնդրել է հանգիստ թողնել Նեյմարին: Հայտնի է դարձել նաև, որ կատալոնական ակումբը 29-ամյա խաղացողին գնահատում է 100 միլիոն եվրո և կփորձի ձեռք բերել նրան այս ամառ:
Հարձակվողի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը:
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը Լիգա 1-ի 15 խաղում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան