«Խնդրահարույց է ԸՕ-ի փոփոխությունները 24-ժամյա ռեժիմով ընդունելը». Դանիել Իոաննիսյան

«Այս ընդունվող նախագծով որևէ կարգավորում չի տարածվելու արտահերթ ընտրությունների վրա: Սա խնդրահարույց է և, բնականաբար, խնդրահարույց է այն  24-ժամյա ռեժիմով ընդունելը: Հետևաբար՝ այն հիմնավորված կլիներ, եթե նախագիծը կամ դրա որոշ կարգավորումներ տարածվեին 45 օր հետո նախատեսված ընտրությունների վրա»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի որոշակի դրույթների փոփոխությանը, որը խորհրդարանը պետք է ընդունի 24-ժամյա ռեժիմով:

Ըստ նրա, օրենքի նախագիծը, որն այսօր քննարկելու է խորհրդարանը,
տարածվելու է աշնանը կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վրա:

«Նախ, այս փոփոխությունները չեն տարածվելու հունիսին կայանալիք արտահերթ  ընտրությունների վրա, սակայն դրանք ազդելու էին արտահերթ ընտրությունների որակի վրա՝ կանխելու էին բազմաթիվ տեսակի խախտումներ: Այնուհետև՝ մի շարք կարգավորումներ դուրս մնացին նախագծից և այլևս չեն ներառվելու։ Քանի որ նախագիծը հրատապության ռեժիմով է քննարկվում, պատշաճ քննարկումների ժամանակ չի մնացել»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս