«Բարի ճանապարհ եմ մաղթում երբեմնի իմ գործընկերոջը՝ պարոն Վանեցյանին». Արթուր Դավթյան

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ում կողմից ժամանակին պարգևատրվել էր և ով նախկին իշխանության ներկայացուցիչների հետ մասնակցելու է արտահերթ  խորհրդարանական ընտրություններին:

«Բարի ճանապարհ եմ մաղթում երբեմնի իմ գործընկերոջը՝ պարոն Վանեցյանին: Ես իմ ամբողջ գործունեության ընթացքում եղել եմ միայն մասնագիտական գործունեության դաշտում: Այդ ընթացքում բազում գործընկերներ եմ ունեցել, որոնք իրենց դրսևորումների ֆրոնտները տարբեր մոտիվներով փոխել են: Իրենք ինձ կհետաքրքրեն այնքանով, որքանով որ իմ լիազորությունների իրականացման տիրույթում կհայտնվեն»,- նշեց Արթուր Դավթյանը:

Գլխավոր դատախազը բացառեց, որ կարող է մտնել ակտիվ քաղաքականություն:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31