Ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայություն են իրականացրել Գորիս, Եղեգնաձոր, Գավառ և Մարտունի քաղաքներում
Մայիսի 4-ին, 5-ին և 6-ին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Գորիս, Եղեգնաձոր, Գավառ և Մարտունի քաղաքներում։
Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 20 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 2, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 անձ, ինչպես և փոխարինված համարանիշերով՝ 1, համարանիշերը ոչ սահմանված վայրում փակցված՝ 3, ժամկետանց տարանցիկ համարանիշերով՝ 1, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 35, թաղանթապատված դիմապակիով՝ 14, հետախուզվող 2 մեքենա։
Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. նմանօրինակ միջոցառումները պարբերական են։