Արթիկի բաժին բերման ենթարկվածի մեքենայում թմրամիջոցի նմանվող տարբեր քաշերով զանգվածներ կային
Մայիսի 4-ի գիշերը ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ ստացան, որ Գյումրիում բնակվող 45-ամյա մի տղամարդ մեքենայում թմրանյութ ունի։ Տեղեկությունների համաձայն՝ նա այդ պահին Արթիկ քաղաքում էր։
Տվյալներն օպերատիվորեն իրացվեցին։ Արթիկի Սասունցի Դավթի և Թումանյան փողոցների խաչմերուկում կասկածվողը հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։
«Օպելի» զննությամբ հայտնաբերվեցին թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։