Բաժիններ՝

Laureus-ի տարվա լավագույն մարզիկը Նադալն է

Laureus սպորտային ակադեմիան հրապարակել է տարվա լավագույնների անունները համաշխարհային սպորտում: Ակադեմիան ամփոփելով 2020 մրցաշրջանը, տարվա լավագույն մարզիկ է ճանաչել իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալին, ով անցած տարի 13-րդ անգամ նվաճեց «Ռոլան Գարոս»-ի հաղթողի կոչումը:

Լավագույն կին մարզիկը թենիսիստ Նաոմի Օսական է:

Լավագույն թիմն, ըստ ակադեմիայի, Մյունխենի «Բավարիա»-ն է:

Սպորտային ոգեշնչման մրցանակին էլ արժանացել է «Լիվերպուլ»-ի եգիպտացի հարձակվող Մուհամեդ Սալահը:

Laureus մարզաշխարհի մրցանակաբաշխությունը հիմնվել է 1999 թվականին և աջակցում է Laureus Sport for Good հիմնադրամի աշխատանքներին, որն օժանդակում է ավելի քան 100 համայնքային նախագծերի ավելի քան 40 երկրներում։ Այս ծրագրերը նպատակ ունեն սպորտի ուժն օգտագործել վերջ դնելու բռնությանը, խտրականությանն ու արգելքներին և ապացուցել, որ սպորտն ունի ուժ՝ փոխելու աշխարհը։ «Laureus» անունը ծագել է հունական դափնի բառից, որը համարվում է ատլետիկայում հաղթանակի ավանդական խորհրդանիշ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31