
Դժբախտ պատահար. քաղաքացին ընկել է 7-րդ հարկից

Մայիսի 7-ին, ժամը 06։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 17 շենքի 7-րդ հարկից քաղաքացի է ընկել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի 10-րդ հարկի բնակիչ Ս․ Ս․-ի (ծնված 1947 թ․) դին։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։