Անչափահասների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունները նվազել են
ՀՀ ոստիկանությունն արձանագրել է անչափահասների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների թվի նվազում: Այս մասին խորհրդարանում հայտնեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
«Ըստ մեր վերլուծությունների, 2019թ. թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործություններով ներգրավվել է 10 անչափահաս, 2020թ.` 4: Այս առումով նվազում ունենք»,- ասաց Ֆիդանյանը:
Ոստիկանապետի տեղակալը հավելեց, որ նվազում կա նաև իգական սեռի ներկայացուցիչների կողմից տվյալ հանցագործության կատարման: