Ի՞նչ տարաձայնություններ կան հայկական պատվիրակության ներսում
Երեկ երեկոյան Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցը, 168.am-ի տեղեկություններով, հարթ չի անցնում:
Քիչ առաջ ռուսական և հայկական պատվիրակությունները միասին ճաշել են Պուշկին-Տերյան հատվածում գտնվող «Վիլլա Ավենյու» ռեստորանում, և ականատեսների վկայությամբ՝ ռեստորանի տարածքից դուրս ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ինչ-որ բանից դժգոհ լինելով, ունեցել են շատ բուռն զրույց:
Ավելին, դեսպանի ժեստերից ակնհայտ է եղել, որ իր դժգոհությունն է հայտնում Արա Այվազյանին:
«Երկուսի դեմքն ու շարժուձևն էլ վկայում էին այն մասին, որ առնվազն հայկական կողմի ներսում կան տարաձայնություններ, և այցի ընդհանուր էներգետիկան հայկական կողմի համար հաջող չէ»,- ասաց մեր աղբյուրը: