Լևոն Տեր-Պետրոսյանը վերջնականապես հրաժարվեց իր հոգեզավակից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջնականապես հրաժարվեց իր հոգեզավակից՝ հայտարարելով, որ «ողջ հայության պարտքն է՝ գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի եւ Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից եւ Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները»։

Եվ հաշվի առնելով «իր եռամյա գործունեության ընթացքում պետական կառավարման բոլոր բնագավառներում լիովին ձախողված իշխանության՝ ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումն ու դրա ակնհայտ կործանարար հետեւանքները»՝ ՀՀ երկու նախագահներին առաջարկում է միավորվել։

Փաշինյանը, օգտագործելով ԱԺ ամբիոնը, հակադարձեց նրան, թե Տեր-Պետրոսյանն «ավազակապետական հեղափոխություն» է փորձում անել՝ «չի ստացվի»»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31