
«Նրանք երկու լեգենդներ են, և ոչ մեկը մյուսից լավը չէ»․ Պոգբան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատասխանել է այն հարցին, թե ով է լավագույն ֆուտբոլիստը՝ Լիոնել Մեսսի՞ն, թե՞ Կրիշտիանու Ռոնալդուն:
«Սա լավ, բայց բարդ հարց է, քանի որ ինձ համար ավելի լավը չկա:
Երկու տարբեր խաղացողներ: Սրանք երկու խաղացողներ են, որոնց հաճելի է դիտել:
Յուրաքանչյուր ոք կունենա իր սեփական կարծիքը նրանց մասին, նրանք երկու լեգենդ են: Ես կասեի, որ նրանք երկու լեգենդ են, և ոչ մեկը մյուսից լավը չէ:
Նրանք երկու մարդիկ են, ովքեր մեզ՝ ֆուտբոլիստներին կամ ֆուտբոլասերներին, խաղի հաճույքն են պարգևում»,- ասել է Պոգբան։
Սիրարփի Աղաբաբյան