
Մոնիկա Բելուչին նոր ֆոտոշարք է ներկայացրել

Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին նկարահանվել է համարձակ ֆոտոսեսիայում՝ ֆրանսիական նորաձև Madame Figaro-ի համար:
Աստղը զարդարել է հրաամսագրի շապիկը և հայտնվել դրա էջերին գայթակղիչ հանդերձանքով:
Դերասանուհին կրել է Dior- ի սպիտակ ժանյակավոր զգեստ: Բարակ կաշվե գոտին ընդգծում է նրա իրանը: Նորաձևության դիզայներները պնդում են, որ Բելուչիի ներկայացրած Crochet զգեստը կլինի այս ամռան հիթը: Դերասանուհու տեսքը լրացնում են Maison Ernest-ի բարձրակրունկ բոկոտնիկները:
Երկրորդ լուսանկարում Մոնիկան հայտնվել է կտրվածքով մինի կիսաշրջազգեստով: Ռետրո տեսքը լրացնում է տոպը: