Բաժիններ՝

Շվեդ գիտնականները գտել են վտանգավոր հիվանդությունների և արյան կարգի միջև կապը

Շվեդ գիտնականները eLife գիտական ամսագրում հրապարակել են հետազոտության արդյունքները, որը բացահայտել է որոշակի հիվանդությունների հանդեպ հակվածության եւ արյան խմբի միջեւ կապը:

Մասնագետներն ուսումնասիրել են հինգ միլիոն հիվանդների բժշկական քարտերը՝ հարաբերակցությունը բացահայտելու համար: Նրանց հաջողվել է հայտնաբերել 49 հիվանդություններ, որոնք ավելի հաճախ առաջանում են արյան որոշակի կարգ ունեցող մարդկանց մոտ։

Պարզվել է, որ արյան երկրորդ կարգ ունեցող մարդիկ ավելի հաճախ են տառապում թրոմբոզներով, առաջին կարգ ունեցողները՝ մակարդելիության խանգարումներով։ Նշվում է նաեւ, որ արյան առաջին խումբ եւ դրական ռեզուս գործոն ունեցող կանայք հղիության ընթացքում ավելի հաճախ են տառապում հիպերտոնիայով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս