Novavax-ը նախատեսում է COVID-19-ի դեմ իր պատվաստանյութը Եվրոպա ուղարկել 2021-ի վերջին. ԵՄ պաշտոնյա
Ամերիկյան Novavax- ը Եվրամիությանը հայտնել է, որ նախատեսում է իր COVID-19 պատվաստանյութը ԵՄ մատակարարել այս տարվա վերջին: Այս մասին ասել է ԵՄ պաշտոնյան:
Գործարքի արդյունքում Novavax- ը կմատակարարի ընդհանուր առմամբ պատվաստանյութի մինչև 200 մլն չափաբաժին: Novavax-ը Միության հետ նախնական համաձայնության էր եկել դեկտեմբերին, բայց վերջնական համաձայնությունը հետաձգվել էր, քանի որ ամերիկյան ընկերությունը դժվարացել է որոշ հումք հայթայթել:
Պաշտոնյայի խոսքով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Novavax-ը ԵՄ-ին հանդիպումների ընթացքում հայտնել է, որ նախատեսում է առաջին փոքր խմբաքանակն ուղարկել այս տարվա վերջին, իսկ հիմնական մասը առաքվելու է 2022 թվականին: