
ԵՄ-ն մտադիր է ամռանը դռները բացել ավելի շատ օտարերկրյա զբոսաշրջիկների առջև

Եվրամիությունը նպատակ ունի այս ամռանը իր դռները բացել ավելի շատ օտարերկրյա զբոսաշրջիկների առջև՝ մեղմացնելով ճանապարհորդության սահմանափակումները: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Եվրամիության գործադիրը, նպատակով ունենալով զարկ տալ տուժած զբոսաշրջության ոլորտին, խորհուրդ է տվել մեղմացնել COVID-19 ճանապարհորդության սահմանափակումները հաջորդ ամիս, որպեսզի ավելի շատ երկրներից օտարերկրյա ճանապարհորդողներ մուտք գործեն ԵՄ:
Գործող սահմանափակումների համաձայն ՝ մարդիկ միայն 7 երկրից, այդ թվում ՝ Ավստրալիայից և Սինգապուրից, կարող են ժամանել ԵՄ ՝ անկախ նրանից նրանք պատվաստվել են COVID-19- ի դեմ, թե ոչ: Այնուամենայնիվ, նրանք պետք է ունենան թեստի արդյունք և կարանտին անցնեն:
Եվրահանձնաժողովի կողմից նախանշված նոր առաջարկները, որոնք անդամ պետությունները դեռ պետք է հաստատեն, թույլ կտան նաև մուտք գործել այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք պատվաստանյութի անհրաժեշտ չափաբաժինները ստացած կլինեն և կլինեն «լավ համաճարակաբանական իրավիճակ» ունեցող երկրներից: