
«Մեկը հասկացա՞վ, թե ինչու 2018-ին ներվեցին ՃՏՊ տուգանքները ընդհանուր 13 միլիարդ դրամի՝ մոտ 26 միլիոն դոլարի չափով». Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հիմա 2 հարց տամ, որի մասին հաստատ մոռացել եք:
Մեկը հասկացա՞վ ինչու համապետական հաճախականությունից զրկեցին հ2 հեռուստաալիքը: Ալիք, որը ցուցադրում էր աշխարհի ամենավարկանիշային Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը, ցերեկվա եթերի բոլոր ժամանակների բարձր վարկանիշ ունեցող «Չէին սպասումը», ալիք, որը առաջինն է անցել միմիայն լիցենզիոն գեղարվեստական ֆիլմեր ցույց տալուն ու ընդհանրապես, ալիք, որը ուներ և լրատվություն, և վերլուծություն և այլն:
Մեկը հասկացա՞վ, թե ինչու 2018-ին ներվեցին ՃՏՊ տուգանքները ընդանուր 13 միլիարդ դրամի, այսինքն մոտ 26 միլիոն դոլարի չափով: Կոնկրետ ո՞ր հիմնավորվամբ: Որ չէ՞ին մուծում: Դուք ապու՞շ եք: Այսինքն 2020-ի ապրիլին ընդամենը մի ամիս կոմունալները չմուծելու համար հիստերիա դրած պոպուլիստը 2018-ին հանգիստ հեչ արեց 26 միլիոն դոլար, որ դեկտեմբերին իրեն ձայներ ապահովեր: Ընտրակաշառքը պոզով-պոչով չի լինում:
Մտածեք սրա մասին: Ամեն առավոտ 2 թեթև հիշեցում կանեմ»: