Սերժ Սարգսյանի հարցազարույցից մի քանի օր ուշքի չգալով, այսօր սրիկան ԱԺ ամբիոնից մանիպուլյացիաների հերթական դոզան է արտանետել հանրային դաշտ. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան  էջում գրել է․  «Չէ, չեմ հոգնելու վիժվածքի ստերը հետևողականորեն բացահայտելուց, որքան էլ նա ավանակի համառությամբ փորձի իր վրայից գցել վերջին դավադիր և արյունալի պատերազմի հետևանքների պատասխանատվությունը:

Սերժ Սարգսյանի հարցազարույցից մի քանի օր ուշքի չգալով, այսօր սրիկան ԱԺ ամբիոնից մանիպուլյացիաների հերթական դոզան է արտանետել հանրային դաշտ:
Դնում եմ մի կողմ, որ սրա կեղծիքները բացահայտելու համար բավարար է մի 10 րոպեանոց Googlе որոնում:

Չեմ զլանա հիշեցնել, որ 2018-ի ապրիլին բանակցությունների փակուղային իրավիճակի պատասխանատուն Ադրբեւանն էր, իսկ Հայաստանն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միասին էին և մի բևեռում:

Կարիք չկա հիշեցնելու Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական պարզաբանումը, որը չհերքվեց այլ համանախագահների կողմից և որը պարունակում էր հստակ արձանագրումներ Արցախի միջանկյալ և վերջնական կարգավիճակների մասին:

Չեմ էլ ուզում խոսել, որ իշխանափոխությունից հետո դավաճան սրիկան նպատակաուղղված քանդեց մեր բանակցային դիրքերը, Ալիևին նվիրեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, սեպարատ բանակացությունների մեջ մտավ Ալիևի հետ 5 մլրդ դոլարի շուրջ, հայտարերց, որ ինչ ուզում է նա էլ բանակցում է:

Տարրական է այն հանգամանքը, որ հնարավոր հանրաքվեին հայ և ադրբեջանցիները պիտի մասնակցեին սովետական վերջին մարդահամարի համամասնությամբ՝ 75% հայ – 25% ադրբեջանցի:
5 000 զոհի, հարյուրավոր ռազմագերիների և հազարավոր անհետ կորածների քավորը ռեխը բաց դեռ կատակներ է անում և իր ուսապարկերին «ժպիտներ պարգևում»:

Սրա նման անբարոյական վիժվածք հայ հողը չի ծնել՞»:

Տեսանյութեր

Լրահոս