«Իր արտահայտած արդարացումները թողնում ենք իր խղճին»․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նարինե Դիլբարյանի հրաժարականի մասին

Ափսոսանքով իմացանք Նարինե Դիլբարյանի հրաժարականի մասին:

Շնորհակալություն հայտնելով նրա բարձր ծառայության համար՝ իր արտահայտած արդարացումները թողնում ենք իր խղճին: Դրանք առավելաբար անձնական են եւ՝ նախընտրական: Հաջողություն ենք մաղթում:

«Ժառանգության» կարգին համապատասխան, ինչպես վարչության նախագահի «ռոտացիան» հասավ տիկին Դիլբարյանին, մինչեւ հաջորդ համագումար ժամանակավոր նախագահությունը կվերադառնա առաջին նախագահ Անդրանիկ Գրիգորյանին:

Ընտրությունների մասով «Ժառանգությունը» կտեղեկացնի: Կամ դրանք կլինեն իրավակարգ, կամ չեն լինի: Ի՞նչ տարբերություն:

Res ipsa loquitur.

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ

3 մայիսի 2021

Երեւան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31