
ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ բնակչությանն ավելի քան 245 մլն չափաբաժին պատվաստանյութ են ներարկել

Մայիսի 2-ի դրությամբ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ բնակչության իմունացման արշավի գործընթացում COVID-19-ի դեմ ներարկել են 245 մլն 591 հազար 469 չափաբաժին պատվաստանյութ: Այդ մասին հաղորդել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման (CDC) ամերիկյան կենտրոնները։
Դրա հետ մեկտեղ լիովին պատվաստվել է 104 մլն 774 հազար 652 մարդ. սահմանված երկու չափաբաժնից առնվազն մեկն ստացել է 147 մլն 47 հազար 12 բնակիչ:
Հաշվելիս CDC-ում նկատի են առնել Moderna-ի եւ Pfizer-ի պատվաստանյութերի երկու չափաբաժնի, ինչպես նաեւ Johnson & Johnson-ի միանգամյա օգտագործման պատրաստուկի օգտագործումը:
Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում, մայիսի 2-ի դրությամբ, հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 32 մլն 420 հազար 702 դեպք, գրանցվել է դրա հետ կապված հիվանդություններից 577 հազար 35 մահվան դեպք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: