Բաժիններ՝

«Բարսելոնա»-ն հաղթել է Մեսիի և Գրիզմանի գոլերի շնորհիվ

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնա»-ն արտագնա խաղում մրցեց «Վալենսիա»-ի հետ: Առաջին կեսում երկու թիմերից և ոչ մեկ չօգտագործեց մրցակցի դարպասը գրավելու հնարավորությունը: Երկրորդ կեսում «Վալենսիա»-ն խփեց երկու գնդակ` աչքի ընկան Գաբրիել Պաուլիստան և Կարլոս Սոլերը: «Բարսելոնա»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին և մեկ գնդակ էլ իր ակտիվում գրանցեց Անտուան Գրիզմանը: «Վալենսիա»-«Բարսելոնա»` 2:3:

Այս տուրից հետո «Բարսելոնա»-ն Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 3-րդ է 14 միավորով: Նույնքան միավոր ունի «Ռեալ»-ը, իսկ առաջատարը «Ատլետիկո»-ն է 76 միավորով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս