
Երկվորյակ քույրերը միասին նշել են իրենց 102-ամյակը

Ավստրալիայից երկվորյակ քույրեր Քոնսի Մարշալը և Լեյլա Մոգը ուրբաթ՝ ապրիլի 30-ին, նշել են իրենց 102-ամյակը: Երկարակյացները բրիտանական Daily Mail տաբլոիդին պատմել են իրենց երկարակեցության գաղտնիքների մասին:
Ըստ կանանց, նրանք ամբողջովին հրաժարվել են ալկոհոլից, մասնավորապես՝ վիսկիից և սպիտակ գինուց, և ամեն օր ջուր են խմում:
«Մենք կամ 82 կամ 84 տարեկան ենք»,- իրենց տարիքի մասին կատակել են քույրերը:
Երկվորյակները նշել են իրենց 102-ամյակը սիրելիների շրջանում՝ մեծ վարդագույն տորթով և ծաղիկներով:
Քույրերն իրենց ամբողջ կյանքում մի քանի մետրից ավելի չեն հեռացել միմյանցից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը