«Անհոգ եղեք, զբաղվեք ձեր ցուցակներ կազմելով ու ոտքի տակ մի ընկեք»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հանրապետականի ճակատագրով «մտահոգվածներին» ասեմ, որ Հանրապետականի կադրային բազան շատ  հարուստ է և կբավականացնի ոչ թե մեկ, այլ մի քանի նախընտրական ցուցակների։

Անհոգ եղեք, զբաղվեք ձեր ցուցակներ կազմելով ու ոտքի տակ մի ընկեք։

Մենք հաստատակամ ենք մեր պայքարում։

Հանրապետականը ազգային և ուժեղ Հայաստան վերակերտելու կուսակցություն է։

Հայաստանը ոչ թե քաղաքական «հետերաների», այլ սկզբունքային  գործիչների  կարիք  ունի։

Իսկ Հանրապետականն առնվազն այս  վերջին երեք տարում ապացուցել է իր սկզբունքային ու անկոտրում լինելը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31