
Ղրղզստանում հայտարարել են Տաջիկստանի հետ հակամարտության հետևանքով 178 տուժածի մասին

Տաջիկստանի հետ սահմանային հակամարտության հետևանքով տուժած Ղրղզստանի քաղաքացիների թիվը հասել է 178-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ղրղզստանի առողջապահության նախարարությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր 173 վիրավորների և տուժածների մասին, որոնցից առնվազն 30-ը զինվորականներ էին:
Հակամարտության զոհ է դարձել Ղրղզստանի 34 քաղաքացի:
Տաջիկստանի իշխանություններն իրենց հերթին հայտնում են 15 մահացածի մասին:
Ապրիլի 29-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների տեղական բնակիչների միջև հակամարտությունը վերաճել է զինված առճակատման երկու երկրների զինված ուժերի միջև: