
«Սև լենտ-Եռաբլուրի եռագույն» սիմվոլիզմը ինձ չի թողնելու հանգիստ ապրել ու շնչել իմ երկրում, քանի դեռ…». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեք տարի առաջ Երևանում վիժվածքները կախեցին այս ժապավենները՝ իմ, ընկերներիս և գործընկերներիս անուններով։
Ժապավենները դեռ ծաղիկներն էին անառակաբարո վիժվածքի և իր շակալական թայֆայի սատանեականությունների։
Դագաղներ, ծաղկեպսակներ, անասնական էյֆորիա և զանգվածային օրգազմ։
Ապշահարված զանգվածների ծափահարությունները ծնեցին մանդատներ, պարգևավճարներ, սկանդալներ, կոռուպցիա, ԽԾԲ, ծեծուջարդ, աներծակներ, շակալներ և բազմեղջյուրներ։
Հետո եկավ իրական կյանքը և Հայաստանի ու Արցախի քաղաքներն ու գյուղերը ողողվեցին իրական զոհերի, հերոսների, թավշյա սատանիստներին զոհ դարձած տղաների անուններով։
«Սև լենտ- Եռաբլուրի եռագույն» սիմվոլիզմը ինձ չի թողնելու հանգիստ ապրել ու շնչել իմ երկրում, քանի դեռ դրա «քավորը»՝ վիժվածք նիկոլը չի պատժվել մարդու, օրենքի և Աստծո ուժով»։