Բաժիններ՝

Մարտունու շրջանում շարունակվում են այցելությունները 44-օրյա պատերազմում զոհվածների և անհայտ կորածների ընտանիքներին

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության անդամների կողմից շարունակվում են այցելությունները 44-օրյա պատերազմում զոհվածների և անհայտ կորածների ընտանիքներին։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է միության նախագահ Արմեն Ասրյանը:

Նրա խոսքով՝ միությունում ընդգրկված կամավորներն այցելել են Մարտունու շրջանի Մյուրիշեն, Հացի, Ավդուռ, Աշան, Բերդաշեն և Խնուշինակ համայնքներ։ «Ուսանող-կամավորականների օժանդակությամբ նմանատիպ աշխատանքներ են իրականացվել Մարտունի և Ճարտար քաղաքներում, Սոս և Գիշի համայնքներում։ Իրականացված հարցումներով պարզվել է, որ հիմնական խնդիրները սոցիալ-կենցաղային բնույթի են։ Լուրջ խնդիր է նաև զինծառայողների ապահովագրման հիմնադրամից փոխհատուցումների հատկացման ձգձգման հարցը»,- ավելացրել է Ա. Ասրյանը:

Նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Մարտունու շրջանում կավարտեն աշխատանքները, և դրանք կսկսեն Ասկերանի շրջանում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս