Լարված իրավիճակ Ագարակում․ մեծ թվով ոստիկաններ և դիմակավորված ԱԱԾ աշխատակիցներ փորձում են հանդարտեցնել քաղաքացիներին
Այս պահին լարված իրավիճակ է Սյունիքի մարզի Ագարակ համայնքում։ Բազմաթիվ քաղաքացիներ դուրս են եկել փողոց և իրենց դժգոհությունն են արտահայտում Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցի կապակցությամբ։
«Նիկոլ, դավաճա՛ն, թուրք Նիկոլ»,– վանկարկում են քաղաքացիները և հայհոյանքներ հնչեցնում Փաշինյանի հասցեին։
Փոխարենը Փաշինյանը բարձրախոսով պատասխանում է քաղաքացիներին․
«Ողջունում եմ ձեզ»։
Նշենք, որ տարածքում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված, ինչպես նաև դիմակավորված ԱԱԾ աշխատակիցներ, որոնք փորձումմ են հանդարտեցնել բորբոքված քաղաքացիներին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ գաղտնի այցելել է Սյունիքի մարզ, եղել էր Շուռնուխում, այնուհետև նրա ավտոշարասյունը շարժվել էր մազկենտրոն Կապան։
Հիշեցնենք նաև, որ նախորդ տարեվերջին, երբ Նիկոլ Փաշինյանը նախապես հայտարարել էր, որ այցելելու է Սյունիք, սյունեցիները փակել էին նրա ճանապարհը, թույլ չտալով մտնել մարզ։ Այդուհանդերձ նա ուղղաթիռով մտել էր Սյունիք։