Բաժիններ՝

Ունենք գաղափար՝ բուհերի շենքերը հանենք վաճառքի, այդ գումարներից Երևանից դուրս կառուցենք ակադեմիական քաղաք. Փաշինյան

Կա այսպիսի մի գաղափար, Երևանի քաղաքի բուհերի շենքերը, եթե ոչ ամբողջը, ապա գոնե մի մասը, հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք։ Այս մասին այսօր Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

« Երևանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինեն մեր բուհական, դասախոսական պոտենցիալը։ Այսօր մեր բուհերում շենքային պայմնաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ բուհերում խնդիրները բազմաթիվ են:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Արմավիրի մարզում հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031