«Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հերթական անգամ փորձեց իր ձագին պաշտպանել». Տիգրան Քոչարյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը, լրագրողի հարցին ի պատասխան՝ պնդեց, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունը նպատակ չուներ պաշտպանելու ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Հիշեցնենք՝ երեկ Տեր-Պետրոսյանը արձանագրումներ էր արել, մասնավորապես նշելով, թե իր համար «հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը և բանակի դիրքորոշումը՝ միջամտելու իր իրավասություններից դուրս գտնվող քաղաքական գործընթացներին, ինչի պատճառը ոչ այլ ինչն էր, եթե ոչ՝ վարչապետի անզգույշ փորձը՝ իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու»: ՀՀ առաջին նախագահը նաև պնդել էր, թե իր համար չափազանց վտանգավոր և դատապարտելի են ռազմական հեղաշրջման մասին խոսակցությունները:

«Երեկ Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ փորձեց իր ձագին պաշտպանել: Սկզբից «փշի-փշի արեց» Օնիկ Գասպարյանին, թե հասկանում է, որ իր հայտարարությունը միգուցե արվել է Նիկոլ Փաշինյանի անզգուշության պատճառով, այսինքն՝ մաքսիմալ պուպուշացրեց Փաշինյանին, և այնուհետև հակահարձակում գործեց, ասեց, որ զինված հեղաշրջումներ մեզ պետք չի, Քոչարյանին «բոբո» հանեց, իր ռեպերտուարի մեջ էր: Լևոն Տեր-Պետրոսյանը գիտի, որ բացահայտորեն պաշտպանելով Փաշինյանին՝ ինքը միայն սևանում է, վատ իմաստով մրոտվում է, դրա համար փորձում է և՛ նալին, և՛ մեխին խփել: Բայց ակնհայտորեն սատարեց Փաշինյանին: Ինձ համար հետաքրքիր էր ոգևորությունը, շատերը սկսեցին գրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը սատարում է Օնիկ Գասպարյանին, բացարձակապես այդպես չէ, Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի կարող սատարել մի բանի, որը Հայաստանի շահերի մեջ է»,- ասաց Տիգրան Քոչարյանը:

Մեդիափորձագետի կարծիքով՝ Առաջին նախագահը հայտարարություններ է տարածում այն ժամանակ, երբ իրական վտանգ է զգում Նիկոլ Փաշինյանի իշխանության համար:

«Ճակատագրական պահերին տպավորություն է, որ նա գալիս ասում է՝ «Նիկոլ, մի հատ զանգի, մի քանի խորհուրդ տամ, միգուցե ինչ-որ բան սխալ ես անում, կամ՝ հես ա գլուխդ կուտեն, ձեռի հետ էլ՝ բոլորիս գլուխը կուտեն»: Չնայած իրենք իրենց շրջապատով տարածում են, որ Տեր-Պետրոսյանն ատում է Փաշինյանին, զզվում է նրանից, ՀԱԿ-ն ընդհանրապես չի ընդունում Փաշինյանին, բայց տեսնում ենք, որ նրանց կարկառուն ներկայացուցիչներ՝ Անդրանիկ Քոչարյան, Վաղարշակ Հարությունյան, Ջհանգիրյան, իրենք Փաշինյանի կողքին են, շատ յուրահատուկ գործունեություն է ծավալում նաև Փաշինյանի նախկին խոսնակը՝ Վլադիմիր Կարապետյանը, խոսակցություններ են գնում, որ հենց իր միջոցով է կապը հաստատվում Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ: Տեր-Պետրոսյանը վտանգ է զգում, և քինախնդրությամբ են իրենք շարժվում, իրենք էլ մտնում են «քոչարյանատյացների» շարքը»,- ասաց Քոչարյանը:

 Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս