«Նիկոլ Փաշինյանը չի որոշում, թե իր պաշտպանությունն ինչպես է իրականացվելու». Արման Եղոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի խոսքով՝ երեկ խորհրդարանում դիպուկահարների ու ոստիկանական մեծաթիվ ուժերի վերաբերյալ աղմուկը բարձրացրել են լրագրողները, դա նկատել է լրագրողներից:

«Ձեր կարծիքով՝ կլինի Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Լևոն Տեր-Պետրոյանը, կասե՞ն՝ երկու դիպուկահար այնտեղ դիր, մեկ թիկնապահ այնտե՞ղ: Մարդու իրավունքի պաշտպանի կարծիքն է, որ սա ուժի ցուցադրում էր, դա նրա կարծիքն էր»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Եղոյանը։

168.am-ի հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ինչի՞ց կամ ումի՞ց է վախենում, որ այդքան ոստիկան էին բերել ԱԺ, Արման Եղոյանը պատասխանեց, թե  հնչեցրածը ոչ թե հարց է, այլ պնդում:

«Նիկոլ Փաշինյանը կամ որևէ երկրի ղեկավար ինքը չի որոշում, թե իր պաշտպանությունն ինչպես է իրականացվելու, քանի հոգի են իրեն ուղեկցում, որ երթուղով են գնալու, և այլն: Այդ դիպուկահարներն ինչով էին խանգարում ցուցարարներին, նրանք իրենց գործն էին անում, ցուցարարներն էլ՝ իրենց»,- շեշտեց Արման Եղոյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս