«Ռոմայի» մարզիչը կարող է գլխավորել «Ռեալը»
«Ռոմայի» ղեկավար Պաուլո Ֆոնսեկան կարող է շուտով լքել ակումբը:
Ըստ Corriere dello Sport-ի՝ Մադրիդի «Ռեալն» ու «Բենֆիկան» վերահսկում են իրավիճակը 48-ամյա մասնագետի շուրջ: Այս ակումբները գնահատում են Իտալիայում մարզչի աշխատանքի որակը: Եվրոպական մի քանի առաջատար ակումբներ նույնպես կապվեցին Ֆոնսեկայի գործակալի հետ:
Պորտուգալացու ապագան «Ռոմայում» կախված է այս մրցաշրջանի թիմի ելույթներից: Եթե ակումբը նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, Ֆոնսեկայի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավտոմատ կվերականգնվի:
Սիրարփի Աղաբաբյան