«Առանց VAR-ի՝ ֆուտբոլը կդառնա ավելի լավը, այն պահերը զրկում է հույզերից»․ Ռունի
«Դերբի Կաունտիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին քննադատել է VAP համակարգը:
«Պրեմիեր լիգայում VAR-ի որոշ որոշումներ շատ հիասթափեցնող են: Անհասկանալի է, թե ինչպես են դատավորները եկել այս կամ այն որոշմանը: Անձամբ ես կարծում եմ, որ առանց VAP-ի՝ ֆուտբոլն ավելի լավ կլինի:
Նույնիսկ, եթե խաղերից հետո երբեմն նյարդայնանում եք, մենք պետք է ապավինենք մրցավարներին, որպեսզի անենք հնարավոր ամեն ինչ: Դուք պետք է թույլ տաք, որ նրանք կատարեն իրենց աշխատանքը, և հարգեք դրա վերաբերյալ իրենց տեսակետները, նույնիսկ, եթե նրանց որոշումները չեն ընդունվում:
VAR-ը թալանում է պահերի հույզերը։ Հիշում եմ մի քանի գոլեր, որոնք ես խփեցի, երբ կարող էի խաղից դուրս մնալ: Նայում ես գծի դատավորին և տեսնում, որ նրա դրոշը ցած է, և շարունակում ես տոնել: Զվարճալի է, որ խաղացողները սպասում են մեկ կամ երկու րոպե, որպեսզի տեսնեն, որ գոլ է գրանցվել:
Միակ դեպքը, երբ երկրպագուները կապ են զգում իրենց ակումբի և ֆուտբոլիստների հետ, երբ նրանք միասին գոլ են նշում: Վերցրեք դա, և ֆուտբոլիստների և երկրպագուների կապը կկորչի»,- ասել է Ռունին:
Սիրարփի Աղաբաբյան