
Եվրոպան «ռազմավարական տեսակետից շահագրգռված է» ՌԴ-ի հետ երկխոսության հարցում. Գերմանիա

Եվրամիությունը եւ Գերմանիան ռազմավարական տեսակետից շահագրգռված են Ռուսաստանի հետ երկխոսության հարցում եւ այն համարում են ոչ այլընտրական: Փետրվարի 16-ին այդ մասին հայտարարել է ԳԴՀ-ի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Պետեր Ալտմայերը՝ ողջույնի խոսքով դիմելով Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ ռազմավարական համագործակցությանը նվիրված վիրտուալ խորհրդաժողովի մասնակցներին:
«Չնայած բոլոր տարաձայնություններին, Եվրամիությունը եւ Գերմանիան ռազմավարական տեսակետից շահագրգռված են Ռուսաստանի հետ երկխոսության պահպանման հարցում»,- ասել է Ալտմայերը ՝ այնուամենայնիվ խոստովանելով, որ այժմ հարաբերությունները «հասել են ամենացածր կետին»: «Ռուսաստանը մեր հարեւանն է եւ հիմնական խաղորդներից մեկը գլոբալ քաղաքականության բնագավառում»,- նշել է նախարարն՝ ընդգծելով, որ «երկխոսության բացակայությունն այլընտրանք չէ»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը: