
«Ալիևն էլ ա 2 քարի արանքում». Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Ալիևն էլ ա 2 քարի արանքում։ Մի կողմից ըստ էության ասում ա, որ կողմ ա Հայաստանում կապիտուլյանտ իշխանության պահպանմանը, որը չգո է դարձնում ռևանշիզմի գաղափարը, մյուս կողմից՝ սեփական քաղաքական անձը երկրի ներսում գովերգելու համար ստիպված է բացահայտել, որ «հայոց նախկինները» հրաժարվում էին հանձնել Լաչինի և Քյալբաջարի շրջանները՝ դրանով իսկ հերթական անգամ խղճուկ կացության մեջ դնելով բանակցային պրոցեսի մասին իրենից տեղեկացող և իրեն կիրթ մարդ համարող օկուպացիոն վարչակարգի ղեկավարին, որի ապաշնորհության պատճառով հանձնվեցին նաև այդ շրջանները»: