![](/banners/BeFunky-design.jpg)
Արցախի գորգերը Երևանում են
![](https://168.am/wp-content/uploads/2021/02/150775168_5277321405641799_5592327756115073563_o.thumb_.jpg)
Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը բացում է Շուշիի գորգերի թանգարանի երևանյան ցուցադրությունը: Գորգերը թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի անձնական հավաքածուից են, և Շուշիից հանվել են նախորդ տարվա նոյեմբերի 1-ին։
Թանգարանից հայտնում են, որ ցուցադրված նմուշներից ամենահինը 350 տարեկան է։ Այն համակարգում է Նարեկ Վան Աշուղաթոյանը։
Ցուցադրությունը կբացվի փետրվարի 20-ին։