Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Փետրվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 16-ին առանձին շրջաններում, 17-19-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, իսկ փետրվարի 18-19-ը լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Երեւանում փետրվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 16-ի ցերեկը սպասվում է անձրև, իսկ փետրվարի 17-18-ը սպասվում է անձրև և ամպրոպ, 19-ին՝ թաց ձյուն:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-19-ը կնվազի 7-10 աստիճանով։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3 +5, վաղը ցերեկը` +15 +17: