Ուկրաինուհին ԱՄՆ-ում 7 տարվա ազատազրկման է դատապարտվել ավելի քան 3 միլիոն դոլար հափշտակելու համար
ԱՄՆ-ում դատարանը Ուկրաինայի քաղաքացի Ալեքսանդրա Մուսիենոյին ավելի քան 7 տարվա ազատազրկման է դատապարտել համացանցում գումարներ լվանալու հանցանքում ներգրավված լինելու համար, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:
38-ամյա ուկրաինուհին ձերբակալվել է 2018 թ-ին Հարավային Կորեայում և ԱՄՆ արտահանձնվել 2019 թ-ին: Նա իրեն մեղավոր է ճանաչել էլեկտրոնային մեքենայությունների մասնակցելու համար: Մասնավորապես, 2009-2012 թթ. համագործակցել է արևելաեվրոպական երկրներից հաքերների հետ, որպեսզի խաբեության միջոցով ավելի քան 3 միլիոն դոլարի հասնող գումար հափշտակի ամերիկյան ընկերությունների բանկային հաշիվներից:
Բացի ազատազրկումը, ուկրաինուհին պարտավորվել է որպես փոխհատուցում վճարել ավելի քան 98 միլիոն դոլար: