 
                        Հրապարակվել է բրիտանացի թագուհու մասին աղմկահարույց սերիալի առաջին կադրը. գլխավոր դերում սևամորթ դերսանուհի է
 
                                    Բրիտանական Fable Pictures կինոընկերությունը բրիտանական Channel 5 և ամերիկյան Sony Pictures Television հեռուստաընկերությունների հետ համատեղ ներկայացրել են «Աննա Բոլեյն» ապագա մինի սերիալի առաջին կադրը:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, հեռուստասերիալը պատմելու է Անգլիայի Հենրիխ VIII Թյուդոր արքայի երկրորդ կնոջ ճակատագրի մասին:
Ֆիլմում որպես գլխավոր դերակատար հանդես կգա բրիտանացի մոդել և դերասանուհի Ջոդի Թերներ-Սմիթը: Ավելի վաղ համացանցում քննադատության մեծ ալիք էր բարձրացել, երբ հայտնի էր դարձել, որ Աննա Բոլեյնին մարմնավորելու է սևամորթ դերասանուհին: Շատերի համար անհասկանալի էր նման որոշումը:
Թագուհու մասին պատմող սերիալի նկարահանումներն ավարտվել են 2020 թվականի դեկտեմբերին, իսկ պրեմիերան նախատեսված է 2021-ի վերջին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        