Մեսսին՝ ՊՍԺ-ի շապիկով, հայտնվել է France Football-ի նոր համարում
Ֆրանսիական France Football հրատարակությունը թողարկել է թարմ համար, որում շապիկին տեղ է գտել Լիոնել Մեսսին՝ ՊՍԺ-ի համազգեստով:
France Football-ի համարը նվիրված է 33-ամյա ֆուտբոլիստի փարիզյան ակումբ հնարավոր տեղափոխությանը:
Ամռանը լրանում է արգենտինացու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, նա կդառնա ազատ գործակալ: ՊՍԺ-ն համարվում է խաղացողի հիմնական հավակնորդներից մեկը:
Սակայն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսիին դուր չի գալիս այն աղմուկը, որը ՊՍԺ-ն ստեղծում է իր տրանսֆերի շուրջ:
Հարձակվողին հավակնում է նաև «Մանչեսթեր Սիթին», որը մտադիր է ակտիվ աշխատանքներ սկսել տրանսֆերի հարցով մարտին կամ ապրիլին:
Սիրարփի Աղաբաբյան