
ՀՀ նախագահը պարգևատրել է ԱԻՆ աշխատակիցներին՝ խիզախության և նվիրումի համար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի ԱԻՆ աշխատակիցները պարգևատրվել են:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել`
Մարտական ծառայության մեդալով`
Գևորգ Արտաշեսի ԽՈՒՆՈՅԱՆԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառա-յության փրկարարական ուժերի վարչության փրկարարական ուժերի համակարգման բաժնի ավագ հրահանգիչ, փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ
Երախտագիտության մեդալով`
Կարեն Մարտինի ԱԹՈՅԱՆԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ»,-ասված է հրամանագրում: