Վլադիմիր Պուտինը գալիք տոների առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Aysor.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ստացել է շնորհավորանք:

ՌԴ նախագահի շնորհավորանքի մասին մինչ այս տեղեկացրել էին ՀՀ վարչապետի աշխատակազմը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը:

Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանեցին, որ գալիք տոների առթիվ ՀՀ երրորդ նախագահը բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում: Օրեր առաջ Սերժ Սարգսյանին շնորհավորանք է հղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031