«Որքան էլ հողատու սրիկան տվայտվի, որքան էլ քրգործերով փորձի ահաբեկել, միևնույնն է՝ ես իմ երկրի ապագայի համար պայքարելու եմ». Միհրան Հակոբյան

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարող եք շնորհավորել. հողատու դավաճանը իմ դեմ երկրորդ քրեական գործը կարեց՝ բռնության քարոզ: Ասֆալտներին ու պատերին ծեփելուց ճղճղացող ոչնչությունը բռնության քարոզով գործ է կարել տալիս:

Ինչ խոսք, ես և իմ նման շատ շատերը փողոց ենք դուրս եկել, ասելիքներս ասել ենք առանց քաղաքական հետապնդումներից վախենալու: Դրանով մենք ցույց ենք տվել, որ համաձայն չենք հողատու տականքների արածների և որպես իշխանություն՝ դրանց գոյության հետ: Համաձայն չենք, որ թուրքը մեր արժանապատվության վրայով քայլի: Ալիևի հայհոյանքները մեզ չեն վերաբերվում, մենք դրա տակ չենք ստորագրել: Ալիևի հայհոյանքների հետ համակերպվել և Ալիևի կոշիկները լիզել են միայն դավաճանները՝ Նիկոլի գլխավորությամբ: Բարի ախորժակ ու բարով մաշեն:

Եվ որքան էլ հողատու սրիկան տվայտվի, որքան էլ քրգործերով փորձի ահաբեկել, միևնույնն է՝ ես իմ երկրի ապագայի համար պայքարելու եմ, ես իմ անձնական և ազգային արժանապատվության համար պայքարելու եմ: Նիկոլ Փաշինյան վարչապետով երկրում ապրելը արժանապատվության հարց է, նա պետք է հրաժարական տա ու կանգնի դատարանի առաջ: Ալիևի կոշիկները լիզած սրիկան չի կարող իմ երկում քաղաքական կյանք ունենալ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031