«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակի հետքերով». Գոհար Մելոյան
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակի հետքերով❗️
Սույն թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ իշխանություններին հասցեագրված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակի կապակցությամբ չի հրավիրել ՀՀ անվտանգության խորհրդի նիստ❗️
ՀՀ վարչապետի և անվտանգության խորհրդի գրասենյակների պաշտոնական կայքերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ սույն թվականի սեպտեմբեր ամսին անվտանգության խորհրդի 1-ին նիստը հրավիրվել է միայն սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկի կապակցությամբ։
Այսինքն՝ ՀՀ իշխանությունները սույն թվականի սեպտեմբերի 1-ին, ՀԱՊԿ-ի կողմից նախազգուշացվելով՝
?Ադրբեջանի կողմից մոտալուտ ժամկետներում նոր պատերազմ սանձազերծելու բարձր հավանականության,
?այդ պատերազմում Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ակտիվ մասնակցության մասին,
?ինչպես նաև ստանալով հնարավորություն, ՀՀ զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով, ներկայացնելու ռազմական և ռազմաքաղաքական օգնության վերաբերյալ առաջարկներ (տես՝ օպերատիվ հանձնարակականի V-րդ գլխի 2-րդ կետի «վ» ենթակետը), վերոնշյալ փաստաթղթի շուրջ չեն հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ❗️
Պատկերացնում եք, մոտալուտ մեծ պատերազմի և դրա մանրամասն նկարագրության վերաբերյալ ստանալով նամակ ՀԱՊԿ-ից՝ Հայաստանում պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանող պետական մարմինը՝ Անվտանգության խորհուրդը, դրևորել է անգործություն եւ անտարբերություն❗️
Այդ դեպքում, ո՞ր պետական մարմինն է քննարկել ՀԱՊԿ-ից կողմից առաջարկված ռազմական և ռազմաքաղաքական օգնություն խնդրելու չափը եւ շրջանակները, նամակում նկարագրված վտանգների շուրջ անհրաժեշտ նախաձեռնվելիք քայլերը։
Ի՞նչ է սա՝ հանցավոր անգործությո՞ւն, թե՞ պետական դավաճանություն❗️
Հ. գ. Ի դեպ՝ հանցավոր անգործությունը գնալով հավասարվում է անհավանականության ժանրին»: